Լուրեր

Կրակոցներ Էջմիածնի կենտրոնում. կա ձերբակալված
Ոստիկանները դեպքի վայրում են եղել, երբ հնչել են կրակոցները
Today News
11.04.2026 12:30
Էջմիածին քաղաքի կենտրոնում այսօր իրավիճակը լարվել է։ Կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։
Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպի պահին տարածքում եղել են քրեական և համայնքային ոստիկանության աշխատակիցներ։ Արդեն իսկ կա մեկ ձերբակալված։ Իրավապահները հիմա պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժածներ, թե ոչ։
Աղբյուր՝ YerevanTodaynews, twentyfournews
Share:

