
Լուրեր
Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը. կա 2 զոհ և 2 վիրավոր։
Today News
8.04.2026 15:15
Այսօր ցավալի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Վանաձոր-Սպիտակ ճանապարհահատվածում բախվել են երկաթով բարձված «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, ևս 2-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Ցավոք, պարզվել է, որ մահացածները ՀՀ ՊՆ զինծառայողներ են։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները՝ պարզելու վթարի բոլոր հանգամանքները։
Աղբյուր՝ tertammedia, YerevanTodaynews