

Իրան-ԱՄՆ հրադադարը թելից է կախված. Բեյրութում զոհերի թիվը հասել է 100-ի
Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի նավթատարին, իսկ Իսրայելը շարունակում է ռմբակոծել Բեյրութը։
Today News
8.04.2026 15:45
Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով ավելի է սրվում, նույնիսկ հայտարարված հրադադարի ֆոնին։ Financial Times-ը հայտնում է, որ Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի «Արևելք — Արևմուտք» նավթատարին, որը համարվում է թագավորության «տնտեսական զարկերակը»։ Այս հարձակումը տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի հայտարարությունից ընդամենը ժամեր անց։
Միևնույն ժամանակ, Իսրայելը շարունակում է ինտենսիվ հարվածներ հասցնել Բեյրութին։ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ զոհերի թիվն արդեն հասել է 100-ի, իսկ վիրավորներինը՝ 700-ից ավելի է։ Սպիտակ տնից հայտնել են, որ Լիբանանը Իրանի հետ հրադադարի համաձայնագրի մաս չի կազմում։
Թեհրանն իր հերթին պայմաններ է թելադրում. ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե Լիբանանում ևս հրադադար հաստատվի։ Հակառակ դեպքում Իրանը սպառնում է կրկին փակել Հորմուզի նեղուցը։ Այս ամենի ֆոնին Թրամփն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են տարածաշրջանային զարգացումները, իսկ Պակիստանի վարչապետը կողմերին զսպվածության կոչ է արել։
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews, tertammedia, arajinTV



