
Լուրեր

Մեքենան հայտնվել է դաշտում, տուժածներից մեկին շտապ տեղափոխել են Երևան
Today News
12.04.2026 17:15
Այսօր ցավալի դեպք է տեղի ունեցել Երասխի ճանապարհին։ Hyundai մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կան վիրավորներ։ Նրանցից մեկի վիճակն ավելի լուրջ է եղել, ինչի պատճառով նրան շտապ տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայրում հիմա աշխատում են իրավապահները՝ պարզելու վթարի բոլոր հանգամանքները։ Մանրամասները ճշտվում են։
Աղբյուր՝ twentyfournews