Լուրեր
«Ցիլոյով մարդ, մի՛ վախեցիր Սամվել Կարապետյանից». Նարեկ Կարապետյանի ուղերձը Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը դիմել է վարչապետին՝ վստահեցնելով, որ Կարապետյանն իրեն վատ բան չի անելու։
Today News
7.04.2026 18:15
Քաղաքական դաշտում նոր թեժացումներ են։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով դիմել է Նիկոլ Փաշինյանին, ում անվանել է «ցիլոյով մարդ» (հեծանիվ քշող)։
«Մի՛ վախեցիր Սամվել Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու, ինքը ընդամենը երկու բան ունի քեզ ասելու»,- նշել է նա իր խոսքում։ Թե կոնկրետ ինչ «երկու բանի» մասին է խոսքը, Կարապետյանը չի մանրամասնել, բայց նրա հայտարարությունը մեծ արձագանք է գտել սոցցանցերում։ Սա յուրօրինակ պատասխան է վերջին շրջանում իշխանական շրջանակներից հնչող որոշակի մտահոգություններին։
Աղբյուր՝ twentyfournews, armgeopolitic
Share:


