
Լուրեր

Էդուարդ Սպերցյանը հստակեցրել է, թե որ դեպքում կլքի «Կրասնոդարը»։
Today News
8.04.2026 04:15
Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանը վերջապես խոսել է իր ապագայի մասին։ Մեր տղան հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ ռուսական ակումբից, բայց միայն մի պայմանով՝ եթե առաջարկը լինի իրապես բարձր մակարդակի ակումբից։
«Այդ մակարդակի ակումբ չեմ գնա»,- ասել է Սպերցյանը՝ ակնարկելով, որ իր նշաձողը բավականին բարձր է ու միջակ թիմերը իրեն չեն հետաքրքրում։ Ֆուտբոլասերները հույս ունեն, որ շուտով Էդոյին կտեսնենք եվրոպական թոփ առաջնություններում, քանի որ նրա տաղանդը վաղուց արդեն դուրս է եկել Ռուսաստանի առաջնության սահմաններից։
Աղբյուր՝ twentyfournews