Լուրեր

«Ազգի թշնամի». Փաշինյանի դեմ բողոքի ալիքը հասել է Սևան ու Ազգային ժողով
Սևանցիներն ու Երևանի փողոց դուրս եկած քաղաքացիները կոշտ են արտահայտվել վարչապետի հասցեին։
Today News
8.04.2026 10:16
Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաները և դժգոհությունները վարչապետի վարած քաղաքականության դեմ։ Սևանում տեղի բնակիչները խիստ քննադատության են ենթարկել իշխանություններին՝ նշելով, որ «Փաշաևից բացի ով ուզում է ընտրվի»։
Լարված իրավիճակ է եղել նաև Ազգային ժողովի շենքի մոտ։ Բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետին անվանել են «դավաճան» և «ազգի թշնամի»՝ պնդելով, որ նրա գործողությունները կործանարար են երկրի համար։
«Երեխաները պետք է վախենան, որ նման վարչապետ ունենք»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները՝ ընդգծելով, որ Փաշինյանի քայլերը երբևէ նույնիսկ թշնամիները չեն արել։
Աղբյուր՝ twentyfournews
Share:


