Լուրեր
Քաոս 97 համարի ավտոբուսում. վարորդը ուղևորներին իջեցրել է TelCell-ի պատճառով
Միջադեպ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում. ուղևորները դժգոհում են թե՛ վարորդից, թե՛ վճարման համակարգից:
Today News
8.04.2026 10:01
Երևանյան տրանսպորտի «էպոպեան» շարունակվում է։ Այսօր առավոտյան 97 համարի ավտոբուսում իսկական սկանդալ է եղել։ Վարորդը, չկարողանալով հանդուրժել TelCell վճարային համակարգի խափանումները, սկսել է գոռգոռալ ուղևորների վրա ու, ի վերջո, բոլորին իջեցրել է ավտոբուսից։
Ուղևորները պատմում են, որ վարորդն իրեն շատ ագրեսիվ է պահել, նույնիսկ կասկածներ կան, որ խմած է եղել։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ քաղաքապետարանի ներդրած նոր համակարգը դեռ հեռու է կատարյալ լինելուց, իսկ վերահսկողությունը՝ զրոյական։ Տուժած քաղաքացիները նշում են, որ սա Ավինյանի սխալ կառավարման հետևանքն է։
Աղբյուր՝ MakaryanVahe
Share:


