
Լուրեր

ՔՊ-ական պատգամավորը Բանակի տոնի մասին խոսելիս սգո օրվա հետ ասոցացվող բառ է օգտագործել։
Today News
6.04.2026 09:15
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնվել է քննադատությունների կենտրոնում։ Նա բանակի կազմավորման օրվա մասին խոսելիս երկու անգամ օգտագործել է «տարելից» բառը, որը սովորաբար ասում են մահվան կամ ողբերգական իրադարձությունների դեպքում։
Բացի լեզվական վրիպակից, պատգամավորը նաև հուզական ելույթ է ունեցել՝ ասելով. «Հենց հիմա կլացեի, եթե հնարավորություն ունենայի»։ Սա արդեն դարձել է համացանցի քննարկման գլխավոր թեմաներից մեկը։
Աղբյուր՝ MakaryanVahe, twentyfournews