Թրամփ. «Իրանը պարտվել է, Հորմուզի նեղուցը կբացվի». Ջեյ Դի Վենսը մեկնել է բանակցությունների
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նեղուցը կբացվի «այս կամ այն կերպ», իսկ փոխնախագահը Պակիստանում կհանդիպի իրանցիների հետ։
Today News
10.04.2026 22:02
Աշխարհը շունչը պահած հետևում ա Իրան-ԱՄՆ հարաբերությունների նոր զարգացումներին։ Դոնալդ Թրամփը բացահայտ հայտարարել ա, որ Իրանը ռազմական պարտություն ա կրել ու հիմա Միացյալ Նահանգները պատրաստվում ա բացել Հորմուզի նեղուցը։ Ըստ Թրամփի՝ սա տեղի ա ունենալու շատ արագ՝ «իրենց հետ, թե առանց իրենց»։
«Մենք թույլ չենք տա, որ նեղուցը փակ մնա։ Դա միջազգային ջրեր ա»,- շեշտել ա ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ եթե իրանցիները չբացեն այն, ԱՄՆ-ն դա կանի սեփական ուժերով։
Էս ամեն ինչի ֆոնին՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն արդեն մեկնել ա Պակիստան, որտեղ պետք ա բանակցություններ վարի իրանական կողմի հետ։ Թրամփն արդեն հասցրել ա հաջողություն մաղթել իր տեղակալին՝ նշելով, որ նա շատ կարևոր գործ ունի անելու։ Իրանական պատվիրակությունն էլ արդեն տեղում ա, ու սպասվում ա, որ էս հանդիպումը կարող ա վճռորոշ լինել տարածաշրջանի համար։
Աղբյուր՝ arajinTV
