Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց վստահություն չունի. Ղալիբաֆի հայտարարությունը
Իրանի խորհրդարանի նախագահը նշել է, որ ամերիկացիները նախկինում բազմիցս խախտել են պայմանավորվածությունները։
Today News
10.04.2026 22:46
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ով գլխավորում է ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակությունը, Իսլամաբադի օդանավակայանում ուշագրավ հայտարարություն է արել։ Նա նշել է, որ Թեհրանը բարի կամք ունի, բայց բացարձակապես չի վստահում Վաշինգտոնին։
«Ամերիկացիների հետ բանակցությունների մեր փորձը միշտ ուղեկցվել է ձախողումներով և պայմանավորվածությունների խախտմամբ»,- ասել է Ղալիբաֆը։ Նա հավելել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում, նույնիսկ բանակցությունների թեժ պահին, ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին և ռազմական հանցագործություններ կատարել։
Ըստ Ղալիբաֆի՝ եթե ամերիկյան կողմը պատրաստ լինի իրական համաձայնության և հարգի Իրանի ժողովրդի իրավունքները, Իրանը նույնպես պատրաստ կլինի։ Սակայն նա զգուշացրել է՝ եթե բանակցությունները փորձեն օգտագործել որպես «դատարկ ներկայացում» կամ խաբեություն, Իրանը պատրաստ է կոշտ միջոցներով պաշտպանել իր իրավունքները։
Աղբյուր՝ military_arm
