
Թրամփի վերջնագիրն Իրանին. Թեհրանը խզել է ուղիղ կապերը Վաշինգտոնի հետ
Սպիտակ տունը Թեհրանին ժամանակ է տվել մինչև երեկոյան ժամը 8-ը՝ համաձայնության գալու համար։
Today News
7.04.2026 16:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները հասել են եռման կետին։ Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, Թեհրանը որոշել է ամբողջությամբ խզել ուղիղ կապերը Վաշինգտոնի հետ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է «ոչնչացնել» երկիրը։
Սպիտակ տնից հայտնում են, որ Իրանի իշխանությունները մինչև Վաշինգտոնի ժամանակով ժամը 20:00-ն ժամանակ ունեն ստեղծված հնարավորությունից օգտվելու և համաձայնության գալու համար։ Չնայած լարվածությանը, միջնորդների միջոցով բանակցությունները դեռ շարունակվում են, բայց Թեհրանն արդեն տեղեկացրել է Պակիստանին, որ այլևս չի մասնակցի հրադադարի շուրջ քննարկումներին։
«Միայն Դոնալդ Թրամփը գիտի, թե իրականում ինչ վիճակ է և ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկվել»,- նշել են Սպիտակ տանը՝ հավելելով, որ եթե այսօր բանակցություններում առաջընթաց լինի, ժամկետները կարող են փոխվել։ Այս պահին, սակայն, ամեն ինչ ընթանում է ծրագրված սցենարով։
Աղբյուր՝ tertammedia, twentyfournews


