Լուրեր

Թրամփի վերջնագիրը Իրանին. «Ժամը 8-ին կտեսնեք՝ ինչ է լինելու»
ԱՄՆ նախագահը սպառնում է Իրանին աննախադեպ հարձակմամբ, եթե բանակցություններում առաջընթաց չլինի։
Today News
7.04.2026 15:31
Իրավիճակը Մերձավոր Արևելքում հասնում է պայթյունավտանգ կետի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե մինչև երեկոյան ժամը 8-ը Իրանի հետ բանակցություններում կոնկրետ արդյունք չլինի, Թեհրանը կբախվի այնպիսի հարձակման, «որպիսին երբեք չի տեսել»։
Թրամփը հրաժարվել է գնահատել համաձայնության հասնելու շանսերը՝ նշելով, որ ամեն ինչ կախված է առաջիկա ժամերից։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ եթե բանակցություններն այսօր առաջ շարժվեն, իրավիճակը դեռ կարող է փոխվել։ Աշխարհը շունչը պահած սպասում է ժամը 8-ին։
Աղբյուր՝ arajinTV
Share:


