Թրամփը «թեժ բանակցությունների» մեջ է Իրանի հետ. կհետաձգվի՞ ավերիչ հարվածը
Պակիստանի վարչապետն առաջարկել է երկու շաբաթով դադարեցնել ռազմական գործողությունները՝ համաձայնության գալու համար։
Today News
7.04.2026 20:30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ զրույցում բացահայտել է, որ այս պահին «թեժ բանակցություններ» է վարում Իրանի իշխանությունների հետ։ Ըստ նախագահի՝ մի շարք «հարգված մարդիկ» իրեն խնդրել են առնվազն երկու շաբաթով հետաձգել ծրագրված ավերիչ հարվածը, որպեսզի կողմերը փորձեն ընդհանուր հայտարարի գալ։
Այս գործընթացում առանցքային դեր ունի Պակիստանը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հաստատել է, որ Թրամփը տեղեկացված է Պակիստանի վարչապետի առաջարկի մասին՝ հաստատել երկշաբաթյա հրադադար։ Թեև Թրամփը դրական է արտահայտվել Պակիստանի առաջնորդի մասին՝ նրան անվանելով «մեծ հարգանք վայելող մարդ», սակայն հարվածը չեղարկելու վերջնական որոշում դեռ չկա։
Իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ Իտալիայի պաշտպանության նախարարն է ահազանգել՝ նշելով, որ Իրանին միջուկային հարվածի իրական վտանգ է սպառնում։ Մոտակա ժամերը վճռորոշ կլինեն տարածաշրջանի համար, քանի որ Սպիտակ տունը շուտով պաշտոնապես կպատասխանի հրադադարի առաջարկին։
Աղբյուր՝ RadarARM, tertammedia, arajinTV, military_arm


