
Թրամփը գոհ է, բայց Խամենեին պայմաններ է դնում. Իրան-ԱՄՆ բանակցությունների նոր մանրամասները
ԱՄՆ նախագահը հրադադարի պայմանները «շատ լավն» է համարում, իսկ Թեհրանը 10 կետից բաղկացած վերջնագիր է ներկայացրել։
Today News
8.04.2026 09:31
Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ նույնիսկ հրադադարի ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության պայմանները բավականին լավն են, բայց միևնույն ժամանակ զգուշացրել է՝ եթե ինչ-որ բան այնպես չգնա, Վաշինգտոնը շատ հեշտությամբ կարող է վերադառնալ ռազմական գործողություններին։
Մյուս կողմից, Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը փոխանցել է Գերագույն առաջնորդի դիրքորոշումը. եթե ԱՄՆ-ն չընդունի իրենց առաջարկած 10 պայմանները, Խամենեին թույլ չի տա ստորագրել որևէ փաստաթուղթ։ Այս ամենին զուգահեռ, Կատարի ԱԳՆ-ն էլ պահանջում է, որ Իրանը փոխհատուցի իրանական հարձակումների հետևանքով պատճառված բոլոր վնասները։
Աղբյուր՝ YerevanTodaynews, arajinTV, twentyfournews


