
Լուրեր

Վրաստանի իշխանությունները որոշել են էքսպրոպրիացիա անել բնակիչների գույքը՝ հանուն «հանրային նշանակության» օբյեկտի։
Today News
8.04.2026 12:15
Թբիլիսիի պատմական Աբանոթուբանի թաղամասում սկանդալ է հասունանում։ Իշխանությունները պատրաստվում են կառուցել Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոն, ինչի պատճառով 5 ընտանիք զրկվելու է իր սեփականությունից։
Չնայած բնակիչների բողոքներին, նախագիծը ստացել է «կարևոր հանրային նշանակության» կարգավիճակ, ինչը թույլ է տալիս պետությանը բռնի ուժով վերցնել տները։ Ընդհանուր 24 սեփականատերերից 13-ը համաձայնել են վաճառել իրենց տարածքները, սակայն 5 ընտանիք կտրականապես դեմ են ու պայքարում են իրենց իրավունքների համար։
Աղբյուր՝ reartsakh