Live
Նոր մանկապարտեզ Ակունքի բնակիչների համար. «500-ից մեկը» ծրագիրը շարունակվում էԳերժամանակակից լաբորատորիաներ Պոլիտեխնիկում. Սամվել Կարապետյանի նոր նախաձեռնությունըԱվտոներկրողները փակուղու առաջ են. ԱՄՆ-ից եկող մեքենաների մաքսազերծումը կանգնած էԼոս Անջելեսի առանձնատան փողերը կվերադարձվեն Հայաստան. Դատախազի ու ԱՄՆ ներկայացուցչի հանդիպումըԻրավիճակը Բեյրութում կրիտիկական է. 100 թիրախ, տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներՈղբերգական վթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներՍարսափելի վիճակ Լիբանանում. Իսրայելի հարվածներից հարյուրավոր զոհեր կան«ՔՊ-ի տապալմամբ նոր ու ծանր փուլ է սկսվում». ընդդիմադիրները քննադատում են իշխանությանըԹրամփը պատրաստ է հանել Իրանի պատժամիջոցները. աշխարհը շնչում է«7 տարի կառուցվող լեգենդար մանկապարտեզը». Փաշինյանն այցելել է նորաբաց շենքՆոր մանկապարտեզ Ակունքի բնակիչների համար. «500-ից մեկը» ծրագիրը շարունակվում էԳերժամանակակից լաբորատորիաներ Պոլիտեխնիկում. Սամվել Կարապետյանի նոր նախաձեռնությունըԱվտոներկրողները փակուղու առաջ են. ԱՄՆ-ից եկող մեքենաների մաքսազերծումը կանգնած էԼոս Անջելեսի առանձնատան փողերը կվերադարձվեն Հայաստան. Դատախազի ու ԱՄՆ ներկայացուցչի հանդիպումըԻրավիճակը Բեյրութում կրիտիկական է. 100 թիրախ, տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներՈղբերգական վթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներՍարսափելի վիճակ Լիբանանում. Իսրայելի հարվածներից հարյուրավոր զոհեր կան«ՔՊ-ի տապալմամբ նոր ու ծանր փուլ է սկսվում». ընդդիմադիրները քննադատում են իշխանությանըԹրամփը պատրաստ է հանել Իրանի պատժամիջոցները. աշխարհը շնչում է«7 տարի կառուցվող լեգենդար մանկապարտեզը». Փաշինյանն այցելել է նորաբաց շենք

Թրամփը 2 շաբաթով դադարեցնում է Իրանի ռմբակոծությունը. Թեհրանում տոնում են «հաղթանակը»

Իսրայելը համաձայն է որոշմանը, բայց Լիբանանում կրակը չի դադարի։ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն ընդունել է իրենց պայմանները։

Today News

Today News

8.04.2026 03:45

Լուրեր

Աշխարհը մի փոքր շունչ քաշեց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկու շաբաթով դադարեցնում է Իրանի նկատմամբ իրականացվող ռմբակոծությունները։ Այս որոշումը կայացվել է Պակիստանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցություններից հետո՝ պայմանով, որ Իրանը կբացի Հորմուզի նեղուցը և կդադարեցնի հարձակումները տարածաշրջանում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն իսկ աջակցություն է հայտնել այս որոշմանը, սակայն հստակեցրել է՝ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։ Չնայած սրան, Թեհրանում տրամադրությունները հաղթական են։ Իրանի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ընդունել է իրենց 10 կետից բաղկացած ծրագիրը, որը ներառում է պատժամիջոցների վերացում, ուրանի հարստացման ճանաչում և ամերիկյան զորքերի դուրսբերում տարածաշրջանից։

Թեհրանի փողոցներում մարդիկ արդեն տոնում են «պատմական հաղթանակը»։ Այնուամենայնիվ, զգոնությունը պետք է պահպանել. ԻՀՊԿ-ի որոշ ստորգետնյա կետեր կապի բացակայության պատճառով կարող են դեռ մի քանի ժամ շարունակել հարվածները, մինչև տեղեկանան հրադադարի մասին։ Թրամփը զգուշավոր լավատեսություն է հայտնել՝ չցանկանալով վտանգել բանակցությունների ընթացքը։

Աղբյուր՝ twentyfournews, RadarARM, arajinTV, armgeopolitic

Share:

Ավելին