
Լուրեր

Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խմբի ղեկավարը խոսել է խաղաղության պայմանագրի կարևորության մասին։
Today News
9.04.2026 11:45
Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանները կբացվեն միայն այն դեպքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր և ձեռք բերվի տևական կարգավորում։
Ըստ նրա՝ տարածաշրջանում կայունության հասնելը հիմք կհանդիսանա բոլոր հաղորդակցությունների վերականգնման համար։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Անկարան իր հարաբերությունների կարգավորումը ուղիղ կերպով շաղկապում է Բաքվի հետ ընթացող բանակցությունների արդյունքների հետ։
Աղբյուր՝ tertammedia