Լուրեր

Սկանդալ ՔՊ-ում. Իջևանցի պատգամավորի թեկնածուն Ռուսաստանի քաղաքացի է
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Միքայել Ադամյանը չի հրաժարվել ՌԴ անձնագրից:
Today News
7.04.2026 18:46
Նոր սկանդալ է հասունանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շուրջ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։
Սա կարող է լուրջ իրավական խնդիրներ առաջացնել, քանի որ ՀՀ օրենսդրությամբ պատգամավորի թեկնածուները պետք է ունենան միայն ՀՀ քաղաքացիություն։ Այս պահին կուսակցությունը դեռ պաշտոնական պարզաբանում չի տվել այս տեղեկության վերաբերյալ, սակայն թեման արդեն մեծ աղմուկ է բարձրացրել քաղաքական դաշտում։
Աղբյուր՝ twentyfournews
Share:


