

Պակիստանը փորձում է կանգնեցնել պատերազմը. Շարիֆը դիմել է Թրամփին ու Իրանին
Պակիստանի վարչապետը Թրամփից 2 շաբաթ ժամանակ է խնդրել, իսկ Իրանին հորդորել է բացել Հորմուզի նեղուցը։
Today News
7.04.2026 20:01
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ փորձելով կանխել մեծ պատերազմը։ Նա անձամբ դիմել է Դոնալդ Թրամփին՝ խնդրելով ևս երկու շաբաթ ժամանակ տալ դիվանագիտական լուծումներ գտնելու համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել վատթարագույն սցենարից։
Միաժամանակ, Շարիֆը դիմել է իրանցի «եղբայրներին»՝ խնդրելով բացել Հորմուզի նեղուցը։ Ըստ հեղինակավոր Reuters գործակալության և իրանական աղբյուրների՝ Թեհրանում այս առաջարկին դրական են նայում։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ պատրաստ են դիտարկել միջնորդավորված առաջարկները, թեև բանակցային գործընթացը մնում է չափազանց բարդ ու կախված է բազմաթիվ պայմաններից։
Աղբյուր՝ tertammedia, twentyfournews, RadarARM, arajinTV, YerevanTodaynews


