«Ուժեղ Հայաստան»-ի անդամներին բերման են ենթարկում․ վաղը մեծ բողոքի ակցիա է սպասվում
Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ բողոքի ակցիաներ են, իսկ վաղը դատարանի մոտ պահանջելու են ազատ արձակել Սամվել Կարապետյանին։
Today News
14.04.2026 15:45
Իրավիճակը երկրում լարվում է։ Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել՝ իրենց հետ բերելով կաթով լի մանկական շշեր։ Ակցիայի մասնակիցները դժգոհում են իշխանությունների գործելաոճից, մասնավորապես՝ կերակրող մայրերի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներից։
Հայտնի է դարձել, որ բերման են ենթարկվել կուսակցության անդամներ Գոհար Գումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ սա երկակի ստանդարտների դրսևորում է, քանի որ իշխող ՔՊ-ի անդամներին թույլատրվում է բացահայտ բարեգործություն անել, իսկ ընդդիմադիրներին՝ ոչ։
Վաղը՝ ապրիլի 15-ին, ժամը 12:00-ին, Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ նախատեսվում է մեծ հավաք՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի։ Կազմակերպիչները կոչ են անում բոլորին միանալ և պահանջել արդարություն՝ նշելով, որ իշխանությունը վախենում է ժողովրդի համախմբումից։


