Լուրեր

Ոստիկանական ավտոբուսի վթարի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել. նոր մանրամասներ
Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Նիսսան»-ն է դուրս եկել հանդիպակաց գոտի ու բախվել ավտոբուսին։
Today News
11.04.2026 10:45
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին տեղի ունեցած աղմկահարույց վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի վայրի զննությամբ պարզվել է՝ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է ոստիկանության գվարդիայի «Հյունդայի» մակնիշի ավտոբուսին:
Հատուկ շեշտվում է, որ տարածվող լուրերը, թե ավտոբուսը եղել է վարչապետի ավտոշարասյան կազմում, չեն համապատասխանում իրականությանը։ Ոստիկանները նշված տրանսպորտային միջոցով ուղևորվելիս են եղել Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու նպատակով:
Աղբյուր՝ RadarARM, MakaryanVahe
Share:



