
Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի նավթամուղին. Մերձավոր Արևելքում վիճակը թեժանում է
Մինչ աշխարհը հրադադարից էր խոսում, Իրանը դրոններով թիրախավորել է Սաուդյան Արաբիայի ռազմավարական նավթամուղը։
Today News
8.04.2026 17:00
Մերձավոր Արևելքում իրավիճակը նոր թափով է սրվում։ Իրանական անօդաչուները հարվածել են Սաուդյան Արաբիայի «Արևելք-Արևմուտք» նավթամուղին, որը երկրի տնտեսության կարևորագույն զարկերակներից մեկն է։ Այս երթուղին հնարավորություն էր տալիս նավթ արտահանել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, ինչն այժմ վտանգված է։
Միևնույն ժամանակ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարը Իրանի հետ կնքված պայմանավորվածությունների մի մասն է։ Սակայն գետնի վրա պատկերն այլ է. Իսրայելը շարունակում է ռմբակոծել Բեյրութը։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 112-ի, իսկ վիրավորներինը՝ անցնում է 800-ից։
Աղբյուր՝ military_arm, tertammedia, YerevanTodaynews

