
Լուրեր

Գազի գնի թանկացում և տնտեսական կոլապս. ի՞նչ է սպասվում Հայաստանին
Today News
5.04.2026 13:31
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հանդես է եկել սուր քննադատությամբ՝ ուղղված ՔՊ-ական իշխանությանը։ Ըստ նրա՝ իշխանությունները չեն գիտակցում, թե ինչ կրակի հետ են խաղում՝ փորձելով խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Վաղը երբ գազը եռապատիկ թանկանա, ապա բոլոր արտադրությունները Հայաստանում կանգնեն... շղթայական ռեակցիայով կյանքը կանգ կառնի Հայաստանում»,- նշել է Օհանյանը։ Նա շեշտել է, որ Արևմուտքը մեզ ոչ գազ է տալու, ոչ էլ էներգիա, այլ միայն ցավակցելու է, ինչպես եղավ Արցախի դեպքում։ Խմբագիրը կարծում է, որ 8 տարին բավարար էր հասկանալու համար, որ այս իշխանությունը զուրկ է քաղաքական խոհեմությունից։
Աղբյուր՝ armnationalfront