
«Նիկոլը երկրաշարժից էլ մահաբեր է». Ռուբեն Մխիթարյանը սուր քննադատել է իշխանություններին
Ռեժիսորը համեմատել է 1988-ի ու վերջին տարիների մահացության թվերը՝ Փաշինյանին անվանելով «բախտագուշակ»։
Today News
12.04.2026 06:30
Ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ համեմատելով Հայաստանում տարբեր տարիների մահացության ցուցանիշները։ Ըստ նրա հրապարակած տվյալների՝ 1988-ի աղետալի երկրաշարժի տարում գրանցվել է 51,075 մահ, մինչդեռ 2020 և 2021 թվականներին այդ թվերը կազմել են համապատասխանաբար 36,170 և 34,440։
«Նիկոլը երկրաշարժից մահաբեր է»,- նշել է Մխիթարյանը՝ շեշտելով, որ ներկայիս իշխանության օրոք մարդկային կորուստներն ահռելի են։
Բացի այդ, սուր քննադատության է ենթարկվել նաև վարչապետի՝ պատերազմի վտանգի մասին հայտարարությունները։ Համացանցում հեգնում են, թե չգիտեին, որ Փաշինյանը «աստված է կամ բախտագուշակ», որ սուրճի բաժակ նայելով որոշում է՝ պատերազմ կլինի, թե ոչ։ Քննադատների խոսքով՝ երկրի ղեկավարը չպետք է նմանատիպ կանխատեսումներով մանիպուլացնի հանրությանը։
Աղբյուր՝ twentyfournews


