Լուրեր

Խոշոր վթար Գյումրիում. «Mercedes»-ները բախվել են, կա վիրավոր
Բախման հետևանքով մեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հարվածել սյանը։
Today News
12.04.2026 07:45
Այսօր առավոտյան Գյումրիում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Բախվել են երկու Mercedes մակնիշի ավտոմեքենաներ։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ մեքենաներից մեկը բախվել է երկաթե սյանը։
Նախնական տվյալներով՝ կա մեկ վիրավոր, ում տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները՝ պարզելու վթարի հանգամանքները։
Աղբյուր՝ twentyfournews
Share:

