
Լուրեր
Հայ մարմնամարզիկը փայլուն ելույթով նվաճեց հաղթողի տիտղոսը
Today News
5.04.2026 16:00
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը հերթական հաղթանակն է գրանցել։ Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում մեր մարզիկն իրեն հավասարը չի ունեցել։
Եզրափակիչում Համլետը հավաքել է 14.800 միավոր և արժանիորեն կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին՝ նվաճելով ոսկե մեդալը։ Սա ևս մեկ ապացույց է, որ հայկական մարմնամարզությունը շարունակում է մնալ աշխարհի ուժեղագույնների շարքում։ Շնորհավորում ենք մեր չեմպիոնին և նորանոր հաջողություններ մաղթում։
Աղբյուր՝ RadarARM, twentyfournews