«Մեկ անձի ու մեկ ուժի քմահաճույքով». Արամ Վարդևանյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին
Փաստաբանը պնդում է, որ փոփոխությունները չեն քննարկվել որևէ կողմի հետ ու ակնհայտ ապօրինի են։
Today News
7.04.2026 16:01
Փաստաբան Արամ Վարդևանյանը խիստ քննադատության է ենթարկել Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։ Նրա խոսքով՝ այս գործընթացը տեղի է ունենում առանց որևէ կողմի հետ քննարկման և բացառապես մեկ անձի ու մեկ քաղաքական ուժի ցանկությամբ։
«Իրավունքը պետք է գերակայի»,- շեշտել է Վարդևանյանը՝ հավելելով, որ տեղի ունեցողը ակնհայտ ապօրինի է։ Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկին, որով նախատեսվում է արգելել անձանց անուններով կուսակցությունների անվանումները։
Վարդևանյանը նշել է, որ այս ամենը արվում է կոնկրետ քաղաքական նպատակներով, և իրավական պետության սկզբունքները այստեղ երկրորդ պլան են մղված։
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews


