
Լուրեր
Շինանյութերի շուկայի մոտ կրկին իրավիճակը թեժացել է. քաղաքապետարանի տեխնիկան տեղում է
Today News
14.04.2026 10:30
Գնունու շինանյութերի շուկայի մոտ այս պահին իրավիճակը բավականին լարված է։ Երևանի քաղաքապետարանը վերսկսել է քանդման աշխատանքները, ինչը առաջացրել է առևտրականների դժգոհությունը։
Տեղում աշխատում է ծանր տեխնիկան, իսկ ոստիկանական ուժերը հսկում են տարածքը, որպեսզի բախումներ չլինեն։ Առևտրականները փորձում են թույլ չտալ իրենց աշխատատեղերի քանդումը, սակայն քաղաքապետարանը հաստատակամ է իր որոշման մեջ։
Աղբյուր՝ YerevanTodaynews