
ԱՄՆ-ն ու Իրանը լեզու չգտան. Վենսը Պակիստանից դատարկաձեռն է վերադառնում
21 ժամ փակ դռների հետևում բանակցելուց հետո կողմերը այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։
Today News
12.04.2026 09:45
Ժողովուրդ ջան, Վաշինգտոնից ու Թեհրանից էլի լավ լուրեր չկան։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Պակիստանում իրանական կողմի հետ բանակցություններն ավարտվել են առանց որևէ արդյունքի։
Վենսի խոսքով՝ իրենք 21 ժամ շարունակ փակ դռների հետևում փորձել են համաձայնության գալ, բայց Իրանը չի գնացել անհրաժեշտ զիջումների։ Հիմնական խնդիրը եղել է Իրանի միջուկային ծրագիրը։ Վաշինգտոնը հստակ երաշխիքներ է ուզում, որ Թեհրանը զենք չի սարքի, բայց դեռ այդ երաշխիքները չկան։
«Մենք բավականաչափ ճկուն էինք ու պատրաստ էինք նույնիսկ սառեցված ակտիվների հարցը քննարկել, բայց իրանցիները չընդունեցին մեր պայմանները»,- ասել է Վենսը՝ հավելելով, որ սա վատ նորություն է առաջին հերթին հենց Իրանի համար։
Աղբյուր՝ arajinTV


