
Լուրեր
Պայքարը ծավալվում է գործող վարչապետի և Պետեր Մադյարի «Տիսա» կուսակցության միջև
Today News
12.04.2026 08:30
Այսօր Հունգարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնք կարող են որոշիչ լինել երկրի ապագա քաղաքական կուրսի համար։ Հիմնական մրցակցությունը ծավալվում է վարչապետ Վիկտոր Օրբանի ղեկավարած «Ֆիդես» կուսակցության և Պետեր Մադյարի «Տիսա» քաղաքական ուժի միջև։
Փորձագետները նշում են, որ սա վերջին տարիների ամենալուրջ մարտահրավերն է Օրբանի իշխանության համար, քանի որ ընդդիմադիր դաշտում նոր լիդեր է հայտնվել, ով փորձում է փոխել ուժերի հարաբերակցությունը երկրում։
Աղբյուր՝ arajinTV