
Լուրեր
4 մեքենա իրար են բախվել. ըստ նախնական տվյալների՝ մեղավորը Ford-ի վարորդն է
Today News
7.04.2026 19:16
Այսօր Արարատի մարզում լուրջ ավտովթար է տեղի ունեցել։ Իրար են բախվել չորս մեքենա, ինչի հետևանքով ուղևորատար «Գազելը» կողաշրջվել է։
Նախնական տվյալներով՝ վթարի մեղավորը եղել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Բախման հետևանքով երեք հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայրում հիմա աշխատում են իրավապահները՝ պարզելու պատահարի բոլոր հանգամանքները։
Աղբյուր՝ YerevanTodaynews