
Լուրեր
Լևոն Հովհաննիսյանի և «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ»-ի միջև ֆինանսական գործարքը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։
Today News
7.04.2026 04:45
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման՝ պաշտոնյան փոխառություն է տրամադրել «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին, որը զբաղվում է կառուցապատմամբ։
Ինչո՞ւ է բարձրաստիճան պաշտոնյան գումար տալիս մի ընկերության, որի գործունեությունն անմիջականորեն կապված է քաղաքապետարանի թույլտվությունների հետ։ Արդյոք այստեղ չկա շահերի բախում կամ կոռուպցիոն ռիսկ։ Այս հարցերի պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները, քանի որ գործարքը բավականին կասկածելի է թվում։
Աղբյուր՝ tertammedia