Live
Ողբերգական վթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներՍարսափելի վիճակ Լիբանանում. Իսրայելի հարվածներից հարյուրավոր զոհեր կան«ՔՊ-ի տապալմամբ նոր ու ծանր փուլ է սկսվում». ընդդիմադիրները քննադատում են իշխանությանըԹրամփը պատրաստ է հանել Իրանի պատժամիջոցները. աշխարհը շնչում է«7 տարի կառուցվող լեգենդար մանկապարտեզը». Փաշինյանն այցելել է նորաբաց շենքԷլինա Ավանեսյանը փայլում է Մադրիդում. նա արդեն 1/8 եզրափակչում էՂազախստանի ԱԳ նախարարը ժամանում է Երևան. ի՞նչ է քննարկվելուԱրյունոտ օր Մերձավոր Արևելքում. Բեյրութում տասնյակ զոհեր կան, ԱՄՆ-ն էլ հարվածել է ԻրանինՂազախստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով գալիս է ՀայաստանՀայաստանը զբոսաշրջային «բումի» մեջ է. մարտին 150 հազարից ավել հյուր ենք ունեցելՈղբերգական վթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներՍարսափելի վիճակ Լիբանանում. Իսրայելի հարվածներից հարյուրավոր զոհեր կան«ՔՊ-ի տապալմամբ նոր ու ծանր փուլ է սկսվում». ընդդիմադիրները քննադատում են իշխանությանըԹրամփը պատրաստ է հանել Իրանի պատժամիջոցները. աշխարհը շնչում է«7 տարի կառուցվող լեգենդար մանկապարտեզը». Փաշինյանն այցելել է նորաբաց շենքԷլինա Ավանեսյանը փայլում է Մադրիդում. նա արդեն 1/8 եզրափակչում էՂազախստանի ԱԳ նախարարը ժամանում է Երևան. ի՞նչ է քննարկվելուԱրյունոտ օր Մերձավոր Արևելքում. Բեյրութում տասնյակ զոհեր կան, ԱՄՆ-ն էլ հարվածել է ԻրանինՂազախստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով գալիս է ՀայաստանՀայաստանը զբոսաշրջային «բումի» մեջ է. մարտին 150 հազարից ավել հյուր ենք ունեցել

Իրանն ու ԱՄՆ-ն զինադադար են կնքում. Իսկական «հաղթանակ» Թեհրանի համար

Իսլամաբադում սպասվում են բանակցություններ, իսկ ամերիկյան կողմն արդեն դադարեցրել է կրակը։

Today News

Today News

7.04.2026 23:30

Լուրեր

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 40 օր տևած ծանր մարտերից հետո կողմերը որոշել են անցնել դիվանագիտական հարթակ։ Իսլամաբադում ապրիլի 10-ին կսկսվեն բանակցություններ, որտեղ պետք է վերջնականացվի Իրանի առաջարկած 10 կետանոց պլանը։

Թեհրանը պահանջում է լիակատար վերահսկողություն Հորմուզի նեղուցի վրա, ամերիկյան զորքերի դուրսբերում տարածաշրջանից և բոլոր պատժամիջոցների չեղարկում։ Ըստ իրանական կողմի՝ Վաշինգտոնն արդեն սկզբունքորեն համաձայնվել է այս կետերին։ The New York Times-ը հաստատում է, որ ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են հարվածները Իրանի ուղղությամբ՝ զինադադարի հայտարարությունից հետո։

Այնուամենայնիվ, Իրանի իշխանությունները զգուշացնում են, որ սա դեռ վերջը չէ։ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին նշել է, որ եթե իրենց վրա հարձակումները դադարեն, իրենք էլ կդադարեցնեն պաշտպանական գործողությունները, բայց «ձեռքերը մնում են ձգանին»։ Բանակցությունների համար սահմանվել է 15-օրյա ժամկետ, որի ընթացքում պետք է հստակեցվեն բոլոր քաղաքական համաձայնությունները։

Աղբյուր՝ military_arm, RadarARM

Share:

Ավելին

Իրանն ու ԱՄՆ-ն զինադադար են կնքում. Իսկական «հաղթանակ» Թեհրանի համար | Today News AM | TodayNews.am