

Իրանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են 15-օրյա հրադադարի մասին. Իսրայելում իրավիճակը սրվում է
Թուրքիան ողջունել է որոշումը, իսկ իսրայելական ընդդիմությունը մեղադրում է Նեթանյահուին ձախողման մեջ։
Today News
8.04.2026 09:01
Միացյալ Նահանգներն ու Իրանը պայմանավորվել են 15-օրյա հրադադար հաստատելու շուրջ։ Այս կարևոր դիվանագիտական քայլին արդեն արձագանքել է պաշտոնական Անկարան՝ ողջունելով կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը։
Մինչդեռ Իսրայելում այս լուրը ներքաղաքական մեծ սկանդալի պատճառ է դարձել։ Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ սա պատմության մեջ ամենամեծ դիվանագիտական ձախողումն է։ Ըստ նրա՝ Նեթանյահուն ձախողվել է ռազմավարական առումով, քանի որ Իսրայելը նույնիսկ ներկա չի եղել իր անվտանգությանը վերաբերող բանակցություններին։ Լապիդի խոսքով՝ այս «հպարտության և անփութության» հետևանքները վերացնելու համար տարիներ կպահանջվեն։
Աղբյուր՝ twentyfournews, reartsakh
