
Լուրեր
ԻՀՊԿ-ն ցուցադրել է ռազմավարական թիրախների խոցումը, իսկ քաղաքագետները վստահ են՝ Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել։
Today News
8.04.2026 11:30
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրապարակել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության նոր մանրամասները։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են թիրախավորվել թշնամու 25 ռազմավարական դիրքեր։
Այս համատեքստում քաղաքագետ Արմեն Այվազյանը նշում է, որ Իրանի հզորությունը զսպող գործոն է տարածաշրջանի համար։ Ըստ նրա՝ Ադրբեջանը, տեսնելով Իրանի ուժը, առաջիկայում չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա։
«ԱՄՆ-ն և Իսրայելը չեն հասել իրենց գլխավոր նպատակներից և ոչ մեկին»,- հավելել է փորձագետը՝ շեշտելով, որ Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն։
Աղբյուր՝ tertammedia, YerevanTodaynews