Լուրեր
«Իրանը մերժել է մեր առաջարկները». Վենսը հայտարարել է բանակցությունների տապալման մասին
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ ամերիկյան պատվիրակությունը Վաշինգտոն է վերադառնում ձեռնունայն։
Today News
12.04.2026 04:15
ԱՄՆ փոխնախագահ Վենսը բավականին կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Թեհրանը մերժել է Վաշինգտոնի ներկայացրած բոլոր առաջարկները, ինչի պատճառով կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ։
«Մենք վերադառնում ենք Վաշինգտոն առանց համաձայնության։ Իմ կարծիքով՝ սա առաջին հերթին հենց Իրանի համար է վատ լինելու»,- ասել է Վենսը։
Այս հայտարարությունը փաստում է, որ տարածաշրջանում լարվածությունը կարող է էլ ավելի սրվել, քանի որ դիվանագիտական ջանքերը դեռևս արդյունք չեն տալիս։ Վաշինգտոնը հասկացնում է, որ Իրանի այս որոշումը կարող է ծանր հետևանքներ ունենալ հենց իրենց համար։
Աղբյուր՝ RadarARM
Share:

