
Լուրեր
Բանակցությունները կընթանան փակ ձևաչափով. Իրանը պայմաններ է դնում
Today News
8.04.2026 18:31
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսլամաբադում կղեկավարի Իրանի հետ բանակցային թիմը։ Սպիտակ տունը հայտնում է, որ թիմում կլինեն նաև բանագնացներ Ուիթքոֆը և Քուշները։
Իրանի նախագահ Փեզեշքիանն արդեն իսկ հայտարարել է, որ հակամարտությունը դադարեցնելու պայմաններից մեկը Լիբանանում հրադադարի հաստատումն է։ Հատկանշական է, որ Թրամփն ավելի վաղ ասել էր, թե Լիբանանը չի ներառվելու համաձայնագրում։ Բանակցությունները լինելու են խիստ փակ ձևաչափով։
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews