
Իրան-ԱՄՆ հարաբերությունների «ոսկե դարը». Թրամփն ու Արաղչին խոսում են խաղաղությունից
Իրանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Թրամփը խոստանում է Մերձավոր Արևելքի վերակառուցում։
Today News
8.04.2026 04:30
Այսօր աշխարհը շունչը պահած հետևում է Իրանի ու ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններին։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեն, իրենք էլ կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները։ Բացի այդ, նախատեսվում է, որ երկու շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի վերականգնել անվտանգ երթևեկությունը Հորմուզի նեղուցով՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ։
Մյուս կողմից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն շտապել է սա անվանել «Մերձավոր Արևելքի ոսկե դար»։ Թրամփի խոսքով՝ սա մեծ օր է համաշխարհային խաղաղության համար, ու ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Իրանին վերակառուցման հարցում։ Սպիտակ տունն էլ իր հերթին հաստատել է, որ ուղիղ շփումների շուրջ բանակցությունները շարունակվում են։
Աղբյուր՝ twentyfournews, arajinTV, RadarARM


