TODAYnews.am

«Ինձ փորձում են լռեցնել շանտաժով». ակտիվիստ Արթուր Չախոյանի աղմկահարույց հայտարարությունը

Չախոյանը պնդում է, որ իր վրա հարձակվածների դեմքերը տեսանյութում կան, բայց ոստիկանությունը նրանց «չի ճանաչում»։

TN

Today News

5.02.2026 13:16

Լուրեր

Հայտնի ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտարարել է, որ իրեն փորձում են լռեցնել շանտաժի միջոցով։ Չախոյանի խոսքով՝ ինքը բոլոր ապացույցներն ու տեսանյութերը ներկայացրել է ոստիկանությանը, որտեղ հստակ երևում են իր վրա հարձակվածների դեմքերը։

«Ինձ վրա հարձակված մարդիկ ոստիկանության համար հանկարծ դարձան անհայտ անձինք»,- նշել է ակտիվիստը։ Նա համոզված է, որ սա ուղղորդված գործընթաց է՝ իրեն վախեցնելու և քաղաքական ակտիվությունը կոտրելու համար։

Չախոյանը պնդում է, որ չի պատրաստվում լռել և շարունակելու է բացահայտել այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում քաղաքում, անկախ իշխանությունների կողմից իրականացվող ճնշումներից։

Աdelay՝ YerevanTodaynews

Share:

Ավելին