TODAYnews.am
«Իսկապես լավ առաջնորդներ են». Թրամփը գովել է Փաշինյանին ու Ալիևին

«Իսկապես լավ առաջնորդներ են». Թրամփը գովել է Փաշինյանին ու Ալիևին

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր շնորհիվ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը «շատ արագ» կարգավորվեց:

TN

Today News

5.02.2026 15:46

Լուրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կայացած Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին։ Նա Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին անվանել է «իսկապես լավ առաջնորդներ»։

Թրամփը կրկին հիշեցրել է իր դերը միջազգային հակամարտությունների կարգավորման գործում՝ նշելով, որ հարթել է կատաղի պատերազմները տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Խոսելով Վաշինգտոնի գագաթնաժողովի մասին՝ նա ընդգծել է. «Նրանք երկար տարիներ պայքարում էին, բայց մենք շատ արագ կարգավորեցինք ամեն ինչ»։

Աdelay՝ twentyfournews

Share:

Ավելին

«Իսկապես լավ առաջնորդներ են». Թրամփը գովել է Փաշինյանին ու Ալիևին | Today News AM