
Թրամփը սպառնում է Իրանին. «Չգիտեմ՝ որքան կդիմանան»
ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել է, որ Թեհրանի հետ որևէ գործարք չի լինի, եթե նրանք փորձեն միջուկային զենք ստեղծել
Today News
15.04.2026 10:30
Դոնալդ Թրամփը հերթական աղմկոտ հայտարարություններն է արել Իրանի հասցեին: Նա նշել է, որ եթե Թեհրանը չհրաժարվի միջուկային զենք ունենալու մտքից, ԱՄՆ-ն ոչ մի գործարքի չի գնա: «Ես չգիտեմ, թե որքան ժամանակ նրանք կարող են գոյատևել»,- ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ անհրաժեշտության դեպքում ամերիկյան կողմը կարող է մեկ ժամում ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները:
Թրամփի խոսքով՝ Իրանն արդեն շատ ուժեղ հարվածներ է ստացել, ու եթե իրավիճակը չփոխվի, հետևանքները կարող են անդառնալի լինել: Նա շեշտել է, որ ամբողջ իմաստը միջուկային զենքի բացակայությունն է, և իրենք թույլ չեն տա, որ Իրանն այն ունենա:
Աղբյուր՝ arajinTV, twentyfournews, armgeopolitic, tertammedia

