Լուրեր
Փլուզում Մյասնիկյան պողոտայում. հենապատը նստել է մեքենաների վրա
Արտակարգ դեպք Երևանում. «Մամա Ֆլորա» սրահի մոտ 100 մետրանոց պատը փլվել է։
Today News
15.04.2026 09:45
Երևանում արտակարգ դեպք է գրանցվել։ Մյասնիկյան պողոտայում՝ «Մամա Ֆլորա» ծաղկի սրահի և բնակելի շենքի հարևանությամբ, մոտ 100 մետր երկարությամբ հենապատը փլուզվել է։
Փլատակների տակ ավտոմեքենաներ են մնացել ու վնասվել։ Ըստ դեպքի վայրից ստացված տեղեկությունների՝ Երևանի քաղաքապետարանից կամ թաղապետարանից դեռ ոչ ոք չի ժամանել։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն տվյալ հատվածում, քանի որ փլուզումը խաթարել է բնականոն երթևեկությունը։
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:

