Լուրեր
Հունգարիան 30 մլն դոլար կտա Ադրբեջանին՝ օկուպացված Ջրականում շինարարություն անելու համար
Բուդապեշտը շարունակում է սերտ համագործակցությունը Բաքվի հետ՝ գումար հատկացնելով Արցախի բռնազավթված տարածքներին։
Today News
7.04.2026 21:45
Հունգարիան որոշել է զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։ Ըստ պաշտոնական Բաքվի զեկույցների՝ Բուդապեշտը 30 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացնում Ջրականում (Ջեբրայիլ) վերականգնողական աշխատանքների համար։
Խոսքը Արցախի օկուպացված տարածքների մասին է, որտեղ Ադրբեջանը լայնածավալ շինարարություն է իրականացնում։ Այս քայլը ևս մեկ անգամ ընդգծում է Հունգարիայի և Ադրբեջանի միջև առկա սերտ քաղաքական ու տնտեսական կապերը, որոնք հաճախ հարցեր են առաջացնում հայկական շրջանակներում։
Աղբյուր՝ military_arm
Share:


