

Հորմուզի նեղուցում իրավիճակը թեժանում է. Իրանը կանգնեցրել է ԱՄՆ ռազմանավը
Թեհրանը պահանջում է լիակատար վերահսկողություն նեղուցի նկատմամբ, իսկ բանակցությունները Վաշինգտոնի հետ փակուղի են մտել։
Today News
11.04.2026 18:00
Հորմուզի նեղուցում իրավիճակը կտրուկ սրվել է։ Իրանական զինված ուժերը թույլ չեն տվել ամերիկյան ռազմանավին անցնել դեպի Պարսից ծոց։ Իրանագետների փոխանցմամբ՝ սա ուղիղ ազդակ է Վաշինգտոնին, որ տարածաշրջանում խաղի կանոնները փոխվել են։
Ըստ Financial Times-ի հաղորդած տվյալների՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև նեղուցի բացման վերաբերյալ բանակցությունները հայտնվել են փակուղում։ Թեհրանը պնդում է, որ ինքը պետք է լիակատար վերահսկողություն ունենա նեղուցի նկատմամբ և նույնիսկ իրավունք ունենա վճար գանձել անցնող նավերից։ Իրանցի բանակցողները կտրականապես մերժել են «համատեղ վերահսկողության» ցանկացած տարբերակ, ինչը էլ ավելի է բարդացնում իրավիճակը։
Աղբյուր՝ twentyfournews, arajinTV

