Լուրեր

60 հեկտար նոր կանաչ տարածք Երևանում. Ավինյանը ներկայացրել է տվյալները
Քաղաքապետը վստահեցնում է՝ բոլոր նոր այգիներն ապահովված են ոռոգման համակարգերով
Today News
11.04.2026 18:45
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ վերջին 4 տարիների ընթացքում մայրաքաղաքում ստեղծվել է մոտ 60 հեկտար նոր կանաչապատ տարածք։ Ըստ նրա՝ բոլոր այս տարածքներն ունեն իրենց սեփական ոռոգման համակարգերը, ինչը կապահովի դրանց երկարակեցությունը։
Կանաչապատման աշխատանքները շարունակվում են քաղաքի տարբեր վարչական շրջաններում՝ փորձելով բարելավել մայրաքաղաքի էկոլոգիական վիճակը։
Աղբյուր՝ RadarARM
Share:

