Լուրեր

Անահիտ Ավանեսյանն այցելել է Ապարանի վթարից տուժած փոքրիկներին
Երեխաները դեռ վերակենդանացման բաժանմունքում են. նախարարը ծանոթացել է նրանց առողջական վիճակին
Today News
11.04.2026 18:45
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է երեկ տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներին։ Փոքրիկները շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք, որ Ապարանի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարը մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում։ Չնայած իշխանությունները հերքում են կապը վարչապետի շարասյան հետ, հասարակական ուշադրությունը տուժածների վիճակի նկատմամբ չի նվազում։
Աղբյուր՝ twentyfournews
Share:

