Լուրեր
Հնդկաստանը զգուշացնում է. Իրանում գտնվող քաղաքացիներին հորդորել են 48 ժամ տնից դուրս չգալ
Իրան-Իսրայել լարվածության ֆոնին Նյու Դելին կոչ է անում հեռու մնալ ռազմական օբյեկտներից ու էլեկտրակայաններից։
Today News
7.04.2026 18:15
Իրանում իրավիճակը գնալով ավելի է լարվում։ Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով իր բոլոր քաղաքացիներին, ովքեր այս պահին գտնվում են Իրանի տարածքում, առաջիկա 48 ժամվա ընթացքում մնալ տանը և խուսափել տեղաշարժից։
Հատուկ շեշտվել է, որ պետք է հեռու մնալ էլեկտրակայաններից, ռազմական նշանակության օբյեկտներից և մարդաշատ վայրերից։ Սա կապված է տարածաշրջանում սպասվող հնարավոր նոր հարվածների ու անվտանգային ռիսկերի հետ։ Հիշեցնենք, որ Իրանի խոշոր քաղաքները վերջին ժամերին հայտնվել են թիրախում։
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:


