
Լուրեր
Ընկերությունը նոր սոցիալական ծրագիր է սկսում սեփական խնայողությունների հաշվին
Today News
6.04.2026 19:31
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանդես է եկել նոր սոցիալական նախաձեռնությամբ։ Որպես կորպորատիվ սոցիալական ծրագիր, ընկերությունն այսուհետ բացառապես իր սեփական խնայողությունների հաշվին կսուբսիդավորի այն աշխատակիցների էլեկտրաէներգիայի ամսական ծախսերը, ովքեր ունեն 3 և ավելի անչափահաս երեխաներ։
Այս քայլն ուղղված է բազմազավակ ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանը։ Նշվում է, որ սուբսիդավորումն իրականացվելու է առանց պետական միջոցների ներգրավման՝ հիմնվելով ընկերության ներքին ռեսուրսների վրա։
Աղբյուր՝ MakaryanVahe