
Լուրեր

Դատախազությունը հայտնում է, որ վաճառքից ստացված միջոցների մեծ մասը կփոխանցվի պետբյուջե։
Today News
8.04.2026 09:31
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող աղմկահարույց առանձնատան վաճառքի գործընթացը հասել է եզրափակիչ փուլին։ ՀՀ Դատախազության փոխանցմամբ՝ Լոս Անջելեսում գտնվող այդ թանկարժեք գույքի վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։
Սա նախկին պաշտոնյաների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում կարևոր ձեռքբերում է համարվում պետության համար։